ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հերմինե Նաղդալյան. Մենք խնդիրներ ենք տեսնում այս թիվը ավելացնելու ուղղությամբ

Հերմինե Նաղդալյան. Մենք խնդիրներ ենք տեսնում այս թիվը ավելացնելու ուղղությամբ
25.03.2017 | 22:54

Այսօր ասուլիսում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտությանը, համաձայն որի՝ իշխող կուսակցությունն առաջին տեղում է, և նրա օգտին քվեարկելու է ընտրողների 29,4 տոկոսը։ Հարցման արդյունքներով՝ ՀՀԿ-ն 1 տոկոսով է առաջ անցել «Ծառուկյան» դաշինքից։

«Այն տոկոսը, որը այսօր արձանագրել է Gallup-ը, դա, այսպես ասենք, բոլորովին մեր պատկերացրածը և մեր երազածը չի, և մենք խնդիրներ ենք տեսնում այս թիվը ավելացնելու ուղղությամբ: Նաև ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, իսկապես, ՀՀԿ քարոզարշավը որոշակի արդյունավետություն ունի, որոշակի արդյունավետություն ունի վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարը և նրա կատարած քարոզարշավը, նրա կատարած աշխատանքը»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը:

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ